Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով: Կափարիչի մակերեսի կենտրոնում վարդյակ է, որը կազմված է վեցաթև աստղից, որի կենտրոնում վեցաթերթ ծաղիկ է: Վարդյակն ունի շրջանաձև ակոսավոր երիզում: Մնացած դաշտը լուծված է ակոսավոր գծիկներ ունեցող նախշով և գնդիկներով: Կափարիչին ներսի կողմից վեցաթերթ վաևդյակ է, որի թերթիկների արանքներում մեկական գնդիկներ են: ՎԴիմացի կողը լուծված է ծաղկաթերթիկներով և չորս գնդիկներով:Երկու կողերին նույն նախշն է՝ անկյունագծային խաչաձև բաժանում ունեցող ակոսավոր քառակուսի է, որի անկյուններում մեկական գնդիկներ են: Հետևի կողի կենտրոնումթեք տեղադրված փոքրիկ խաչ է, որի երկու կողմերին հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Հատակին փորագրված են հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և կատարման թվականը: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1988թ. Չափս՝  8,5 x 5,5 x 4սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  2232