Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով և ոտիկներով: Կափարիչը լուծված է անկյունագծային խաչաձև բաժանում ունեցող քառակուսիներից բաղկացած նախշով: Կափարիչին ներսի կողմից երկու անկյուններում և դիմացի կողի նիստին, հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերով արձանագրություն է: Դիմացի պատը լուծված է ծաղկաթերթիկներով , մի կողին հավերժության նշանով, իսկ մյուս կողին՝ ծաղկաթերթիկներից կազմված վարդյակներ են: Հետևի կողին փորագրություն չկա, միայն հեղինակի կենտրոնում թեք տեղադրված փոքրիկ խաչ է, որի երկու կողմերին հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերն են: Հատակին փորագրված են հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և կատարման թվականը: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Չափս՝  7,5 x 4 x 4սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1228