Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն զարդատուփ՝ առանձին բացվող կափարիչով: Կափարիչի մակերեսին՝ կենտրոնում հավերժության նշանով վարդյակ է, որի երկու կողմերում տերևիկներ են ցողուններով: Զարդատուփի երկու կողմերի պատերին ծաղկաթերթիկներով վարդյակներ են, մյուս երկու կողմերի պատերին երեքական վարդյակներ են՝ իրենց տերևիկներով: Հատակին՝ փորագրված են հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը և կատարման թվականը: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Չափս՝  5 x 4 x 3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  701