Զարդատուփ

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Զարդատուփ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Քառակուսի զարդատուփ՝ ետ բացվող կափարիչով: Կափարիչի վրա ծաղկաթերթիկներից կազմված վարդյակ է՝ երիզված ծաղկաթերթիկներով լուծված գոտիով: Երեք կողմերի նիստերին ևս ծաղկաթեթիկներով լուծված գոտիներ են: Զարդատուփի երեք կողմերին երկուական կենաց ծառեր են՝ վարդյակներով և ունեն խորանաձև ակոսայի երիզում: Մի կողմի վարդյակները ութաթերթ և հնգաթերթ են: Մյուս կողմի վարդյակներից մեկը հինգ պարագծային և հինգ շառավղային թերթիկներով և վեց շառավղային թերթիկներով են, դիմացի կողմի վարդյակներից մեկը վեց պարագծային և վեց շառավղային թերթիկներով և հավերժության նշանով: Հատակին փորագրված է հեղինակի անվան և ազգանվան սկզբնատառերը, կատարման թվականը և համարակալման նշաններ: Հեղինակ՝  Գրիգոր Բայբուրտցյան Նյութը՝  փայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  4,5x 4,5x 5սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  938