Երկու ֆիգուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նեղ անհարթ, մոխրագույն ոտնահետքերով ծածկված ձնեծածկ գետնին, ձախից՝ ծառեր են սլացիկ, սև ծառաբներով և մոխրագույն, մանուշակագույն ձյունով պատված դաշտ է նոսր, բարակ սևացած ծառերով և ցածլիկ մերկ թփերով կենտրոնում, աջից՝ խոշոր պլանով երկու ամբողջ հասակով ֆիգուրներ են՝ ձախից՝ տարեց կնոջ՝ սև, մոխրագույն կոճակներով բամաբակաբաճկոնով, սև, մոխրագույն երկար շրջազգեստով և գլխաշորով, վերջինս լիովին փակում է նրա գլուխը: Մարմինը բարդ ¾ շրջադարձով է: Դեմքը պատկերված է կիսադեմով, սրածայր քթով, ներս ընկած աչքերով և բերանով, արտահայտիչ այտոսկրերով և կզակով, նկարված է ընդհանրացված մոխրագույն, երկնագույն բծերով: Աջից բարձրահասակ սլացիկ կազմվածքով աղջիկ է՝ կարճ սև արձակված կիսաբաճկոնով, մոխրագույն օձիքով, սև մանուշակագույն շրջազգեստով և ճտքակոշիկներով, մոխրագույն գլխարկով, որը ծածկում է նրա սև մազերը և ուղիղ հերաբաժանը: Մարմինը ¾ շրջադաձով է, ոտքերը լայն բացված, աջ ձեռքը կիսածալված է, դաստակը տարված դեպի օձիքը: Դեմքի նուրբ օվալը, սև հոնքերը և շիլ աչքերը թեթևակի արտահայտված են կարճ մոխրագույն, սև գծերով: Հեղինակ՝  Պոպկով Վիկտոր Եֆրեմովիչ 1932-1974 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 261