«Երեկոյան Երեւան»-119 /7484/.,«Չարենցի մակագրությամբ»էջ` 4-րդ:

«Երեկոյան Երեւան»-119 /7484/.,«Չարենցի մակագրությամբ»էջ` 4-րդ:

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթում սխալմամբ «Ծիածան» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է ` 1916-ին, պետք է լինի` 1917թ-ին: Ա. Սահրատյանի հոդվածում Ծովիկ Ռուբենովնա Սահարունու հուշերն են, ով մանկուց շփվել է մեր մշակույթի մեծերից շատերի հետ, այդ թվում` Ե. Չարենցի հետ: Ե. Չարենցին հաճախ տեսել է սովետական բանակի կուլտուրայի տան հանրակացարանում: «Լվացվում էր աղմուկով: Մոլեգին մարդ էր: Ապրում էր ապագա ճարտարապետ Կ. Հալաբյանի հետ, որը հիանալի երգում էր Կոմիտասի եւ ժողովրդական երգեր, նկարում էր»,- հիշում է Ծ.Սահարունու խոսքը հոդվածագիրը: Ծանոթության հաջորդ օրը այցելել է ամուսիններ Ս. Մ. Բոլոտսկուն եւ Ծ. Ռ. Սահարունուն: Հրաժեշտ տալիս Ծ. Սահարունին հոդվածագրին տալիս է մի փաթեթ, որի մեջ երկու գիրք` մեկը` Ե. Չարենցի«Ծիածան» ժողովածուն, 1917թ., մյուսը` Ալ. Ծատուրյանի «Գրչի հանաքներ» գիրքը: Երկուսն էլ` ինքնագրերով: Չարենցը «Ծիածանը» նվիրել էՓառանձեմ Սահակյան-Տեր Մկրտչյանին /184-1951/ բանաստեղծուհի` Լեյլին, ում Չարենցը նվիրել էր «Փողոցային պչրուհուն» բալլադների շարքը: Ընծայագիրն է «Սիրելի Լեյլի-Մեջնունին»-Եղիշե Չարենց,922թվականին: Գրքերը Ա. Սարհատյանը սիրով նվիրել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանին: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Աշոտ Սահրատյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3127 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6319