Երեխաները այգում: Երկու ֆիգուր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բարձր դեղնա-կանաչ թփի սուր ձիգ ճյուղերով ֆոնին խիտ դեղնա-կանաչ, դարչնագույն խոտի մեջ խոշոր պլանով երկու նստած ֆիգուր կա: Ձախից՝ ¾ դարձված աղջկա գույնզգույն կանաչ-գորշ, մանուշակագույն, վարդագույն, սպիտակ հագուստով նստած ֆիգուրն է՝ նստած կապույտ, կարմիր, սև, մանուշակագույն ծածկի վրա՝ սպիտակ կիսագուլպաներով պարզած ոտքերի սրունքները խաչած: Նրա սև վարսերը հյուսված են երկու երկար հյուսով և զարդարված են կարմիր վարդակապով: Դեմքը նեղ ճակատով է, ուղիղ քթով, վարդագույնա յտերով թեքված է առաջ /դեպի կարմիր ծաղիկները, որ դրված են ծնկներին/: Ձախից նստած է տղան՝ կապույտ, սև, կանաչ, թանաքագույն հագուստով, այն էլ նստած է մեկ ծալված ոտքի վրա, ձախ ձեռքն իջեցրած է մյուսի վրա: Գորշ կանաչ մազերը կիսածածկում են կճատաքիթ դեմքը, ներս ընկած այտերը, մանր մուգ աչքերը: Հեղինակ՝  Լենտուլով Արիստարխ Վասիլևիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1918 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ -114