Եվրոպայի առևանգումը

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիցաբանական Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ամբողջ կոմպոզիցիան սպիտակ է: Ցլան հսկայական մարմինը պատկերված է կիսով չափ՝ երևում է միայն իրանի վերին մասը՝ զանգվածեղ, ռելիեֆային կոր ողնաշարով մեջքը, զանգվածեղ վիզը, կրծքավանդակը և մեծ գլուխը հսկայական կիսալուսնաձև պոզերով: Իրանին, վզին ռելիեֆային կերպով ընդգծված է մորթին (թեթևակի ոլորաձև իջվածքով, գոգով): Լայն դնչի վրա կանգնած է իրանի վերին հատվածը առաջ տարած, ձգված պարանոցով և լարված, ուրախությամբ ներքև նայող երիտասարդ կին: Նրա մարմնի համաչափությունները թեթևակի ձգված, սլացիկ են, ուրվագծերը մշակված են փափուկ, ձևերը կլորավուն և նրբագեղ: Կնոջ գլխին մինչև պարանոցը իջնող չորս սրածայր գլխիկներով գլխազարդ է, որը ընդգծում է նրա օվալաձև դեմքը, բարձր ճակատը, ուռուցիկ այտերը և փոքր կզակը: Հեղինակ՝  Սերով Վալենտին Ալեքսանդրովիչ 1865-1911 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 (?) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-259