Եղրևանու փունջը ծաղկամանում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Լայն, փայլուն, մոխրականաչավուն ֆոնի վրա կոնաձև, հարթ հիմքով անոթ է, որի բարձր, երկար բռնակը ոճավորված է դեղնաշագանակագույն, խոշոր ծաղկազարդով՝ արված կապտաերկնագույն ֆոնի վրա: Ծաղկամանում փոքր, մոխրագույն, սպիտակ, բաց մանուշակաերկնագույն, բարձր ցողուններով և խոշոր մոխրականաչ տերևներով եղրևանու փունջ է: Վերևում՝ աջից, չեզոք, մուգ սև մոխրագույն ֆոն է: Վրձնած է լայն, սահուն վրձնահարվածներով: Հեղինակ՝  Սերով Վալենտին Ալեքսանդրովիչ 1865-1911 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1887 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 163