Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Փողային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Եղջերափող
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Ազդանշանային խմբին պատկանող նվագարանը պատրաստված է կովի եղջյուրից: Այն կեռ է, քիչ ոլորուն, բերանի մասում փչանցքը նեղ է, իսկ ծայրում՝ աստիճանաբար լայնացող: Եղջյուրը բերանի մասում մուգ է, դեպի ծայրը՝ աստիճանաբար սպիտակ: Եղջյուրը հիմքից քիչ ներքև ունի մի ձայնանցք, որի շնորհիվ կարելի է երկձայն ազդանշաններ արձակել: Եղջյուրը դատարկված, մաքրված է միջուկից և արտաքին մակերեսը՝ փայլեցված: Այն քիչ թեքություն ունի և հարմարեցված է ձեռքում բռնելու համար: Նվագել են մինչև ուշ միջնադար՝ ռազմի կամ որսի ժամանակ ազդանշաններ տալու համար:
Վարպետ՝ Ռուբեն Նապոլեոնի ՌուշանյանՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1983թ.Նյութը՝ եղջյուր, էբոնիտԵրկարություն (սմ)՝ 21Տրամագիծ (սմ)՝ լայն մասը՝ 5, մունդշտ. նեղ մասը՝ 0.5Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
4228/9
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-104