Եկեղեցական դրոշ (խաչվառ)

Թեմա՝  Կրոնածիսական միջոցներ Ենթաթեմա՝  Քրիստոնեական պաշտամունքի և ծեսի պարագաներ Տեսակ/ժանր՝  Խաչվառ Բնօրինակի անվանում՝  Եկեղեցական դրոշ (խաչվառ) Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Խաչվառը ուղղանկյունաձև է, ներքևում երեք երկարավուն, կոր եզրերով լեզվակներով: Պատրաստված է հաստ վուշե գործվածքից, որի վրա յուղաներկով արված մուգ կապույտ ուղղանկյան մեջ պատկերված են մի կողմում Քրիստոսի Խաչելության, մյուսում` Համբարձման տեսարանները: Արտաքին շրջանակը և լեզվակները դեղնավուն գույնի են, որի վրա նույն կապույտով աստղերի պատկերն են նկարված: Խաչվառի երկու երկարավուն կողմերին ու լեզվակների երկարությամբ ամրացված է բալագույն ծոպավոր ժապավեն, որը խիստ մաշված է ու պոկված-կախ ընկած: Վերին մասում հետագայում ամրակարվել է կարմիր բամբակյա կտոր: Լայնություն (սմ)՝  44 Երկարություն (սմ)՝  108 Նյութը՝  բամբակ, մետաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ- XX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/75