Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմակը ութանիստ՝ լայնակի կտրվածքում ութանկյուն, գլան է: Ութանիստ աշխատող մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ մեծ ծաղկաբույլով, որը նման է զամբյուղի և համեմատաբար փոքր թերթիկներով ծաղկանախշ: Դրոշմոցը շրջանաձև, տափակ սալիկ է. աշխատանքային մակերեսին նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Այն երկու կողմում ունի փոքրիկ ելուստներ /քառակուսի և շրջանաձև/, որոնք «հագնում են» դրոշմակի վրա առկա համապատասխան փոսիկների մեջ. այս կերպ ամուր և անշարժ ֆիքսելով մեկը մյուսին: Տրամագիծ (սմ)՝  դրոշմոց՝ 3.5 Նյութը՝  պողպատ Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 12, դրոշմակ՝ 11.5, դրոշմոց՝ 1 Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/123ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628