Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմոցից /դրոշմամայր/: Դրոշմակը միակտոր է, կազմված գլանաձև կոթից և քառանիստ, կենտրոնական մասից դեպի վեր ութանիստ դարձող ձողանման իրանից: Քառակուսի աշխատող մակերեսին վերադիր տարբերակով ստանալիք զարդի մոդելն է՝ ուռուցիկ ուղղանկյուն՝ կենտրոնով երկայնակի ձգվող մեկ զույգ ողերով: Դրոշմոցն ուղղանկյուն սալիկ է. աշխատանքային մակերեսին նույն զարդամոդելն է՝ խորադիր տարբերակով: Երկարություն (սմ)՝  դրոշմոց՝ 3 Նյութը՝  պողպատ Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 11.2, դրոշմակ՝ 9.4, դրոշմոց՝ 2.6 Լայնություն (սմ)՝  դրոշմոց՝ 2.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8411/125ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-628