Դրոշմիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի դրոշմիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է դրոշմակից և դրոշմամայրից /դրոշմոց/: Դրոշմամայրը հատած կոնի տեսք ունի, աշխատանքային մակերեսին խորադիր կերպով պատկերված է ստանալիք զարդը՝ ցողուններով իրար միացած կոկոն կամ պտուղ, որոնք «V» տառն են հիշեցնում: Դրոշմակը նույնպես հատած կոնի տեսք ունի. աշխատող մասին պատկերված է նույն զարդը՝ վերադիր տարբերակով: Ունի գլանաձև կոթ: Եվ դրոշմակի, և դրոշմամայրի վրա կա լատիներեն «X» տառը: Տրամագիծ (սմ)՝  հիմք՝ 3.3, աշխատանքային մակերես՝ 2.9, դրոշմող մաս՝ 2.2 Նյութը՝  լատուն, պողպատ Բարձրություն (սմ)՝  ընդհանուր՝ 3.9, դրոշմամայր՝ 1.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8358/2ա,բ Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-624