Դրակոն

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մեծ պլանով պատկերված է դրակոն, որի մարմինը մասամբ թաքնված է կապտա-երկնագույն ու մոխրագույն ծովի ջրերում: Կանաչ-օքրայագույն օձի թեփուկածածկ մարմինն ունի կարմրադեղին պոչ և լողաթևեր՝ ձեռքերի փոխարեն, տղամարդկային կազմվածք, օձաձկնային գլուխ՝ գիշատիչ արտահայտությամբ, դեղին աչքերով, երկար, ջրիմուռանման թափվող մազերով: Ավելի աջ մասում կա եռակայմ, վեց թիակով կարմիր նավ՝ դեղին, կանաչ, շագանակագույն առագաստներով՝ կապտականաչ երկնքի, բոսորագույն ամպերի ֆոնին: Հեղինակ՝  Կալմակով Նիկոլայ Կոնստանտինովիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-79