Դիպլոմ № 000090՝ ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի՝ տրված Արամ Խաչատրյանին 1971 թվականին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմը № 000090 տրված է առաջին կարգի ոսկե մեդալի № 1462 հետ Ա.Խաչատրյանին 1971 թվականին կոնցերտ-ռապսոդիաների տրիադայի համար (դաշնամուրի, ջութակի և թավջութակի): Ստորագրված է ՍՍՀՄ Մինիստրների Խորհրդի արվեստի և գրականության բնագավառի Լենինյան և Պետական մրցանակների կոմիտեի հանձնաժողովի նախագահ Ն.Տիխոնովի և քարտուղար Ի.Վասիլևի կողմից: Դիպլոմի ներքևում կոմիտեի կնիքն է: Կարմիր գույնի դերմատինից կազմի մեջ է, որի վրա գրված է. «ՍՍՀՄ Պետական մրցանակի դափնեկրի դիպլոմ»: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971 թ. Նյութը՝  թուղթ, դերմատին Չափս՝  16,6 x11,8 սմ թերթ՝  2 Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  381/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 167/1