Դիմափոշու աման

Թեմա՝  Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ Ենթաթեմա՝  Կոսմետիկական նյութեր և տարողություններ Տեսակ/ժանր՝  Տարողություններ Թանգարան՝  Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն Նկարագրություն ՝  Շրջանաձև , առանձին ուռուցիկ կափարիչով դիմափոշու աման: Կափարիչի կենտրոնում սերդոլիկ քար է տեղադրված արծաթե շրջանակի մեջ, որի շուրջը 10 շրջանաձև ֆիլիգրանե թերթիկներ են, պատված սպիտակ ու կարմիր էմալով: Թե կափարիչի և թե տուփի հաստության ողջ մակերեսը պատված է բազմերանգ էմալով մանրարուրքով և ֆիլիգրանով: Հատակին դրոշմված են հեղինակի անվանատառերը /հայերեն/: Տուփը ներսից պատված է կարմիր թավշով: Հեղինակ՝  Էդուարդ Իսկանյան Հրանտի Նյութը՝  Արծաթ Տրամագիծ (սմ)՝  7.7 Բարձրություն (սմ)՝  3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1272 Հիմնական հաշվառանիշ՝  1272