Դեպի աղբյուր: Ջրի հետևից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Առաջին պլանում՝ կենտրոնում, կա երեք կանանց ֆիգուր՝ ազատ, երկար, մոխրագույն-երկնագույն հագուստներով և լայն տաբատներով, ցածրակրունկ կոշիկներով: Նրանք քայլում են, յուրաքանչյուրի իջեցված ձախ ձեռքում կա կուժ, իսկ աջ ուսին պատկերված են անոթներ: Մուգ երկար մազերը հյուսված են, իջնում են մինչև մեջքը, ծածկված են գլխաշորով: Ձախ հատվածում խոտերի մեջ նկարիչը տեղավորել է ոչխարների հոտը, իսկ ավելի վերև՝ սարերի լանջերին, գտնվում են փոքր խրճիթներ: Աջակողմյան մասում՝ գետակի ափին, մի կին կժով ջուր է հավաքում: Աջ ափին տեղաբաշխված են մոխրագույն-փիրուզագույն տերևներով ծառերը: Հետին պլանում են սարերի երեք կատարները, որոնք մշուշապատ են, թանձր կապտավուն ստվերներով, գորշ սպիտակ գագաթները հարում են սպիտակ երկնքին: Հեղինակ՝  Միքայել Մկրտչի Ավետով Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1932 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 38