Դեկորատիվ սրեր

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/արձան. անդրի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա) Սուրը երկար ու լայն շեղբով է, հատած կոնի նմանվող դաստակով, որը միաժամանակ պատվանդան է ծառայում կնոջ արձանիկի համար: Կինը կանգնած է ուղիղ, ձեռքը փորին դրած: Կիսամերկ է, հագուստը ծածկում է գոտկատեղից մինչև ծնկները, ստինքները բաց են, պարանոցից մինչև ստինքները ծածկված է լայն մանյակով, որը միանում է երկար քունքազարդերին: Դեմքի արտահայտությունը հանգիստ է: Կինը հաստ շուրթերով ու լայն քթով է, այտերն ու ճակատը ուռուցիկ են: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տանզանիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-1970-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  ա-92 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5861/14 ա Բաժնեհաշվառանիշ՝  ԱԺԱ-11