Դաստիարակը և փոքրիկ պարոնորդին

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Մանր պլաստիկա Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Երկֆիգուր կոմպոզիցիա է՝ պատկերված ցածր, քառակուսի, սպիտակ, ոսկեգույն տերևանախշով պատվանդանի վրա կանգնած: Ամբողջ հասկով տղամարդու ֆիգուր է դարչնագույն, շագանակագույն սերթուկով և գազարագույն, կարմրավուն լայն տաբատով, սպիտակ կարմիր շերտավոր շապիկով և վզին սև թաշկինակով, ձախ ձեռքով մեկնում է գիրք կամ տետր տղային, որը կանգնած է նրան կիսադեմով, ձախ կողմից: Տղան կրում է մուգ գույնի երկարաթև բլուզ, գազարագույն, կարմրավուն լայն տաբատ և մուգ գույնի կոշիկներ: Երկուսի մազերն էլ կարճ կտրած են, դիմագծերը արված են անփույթ, արագ, հոնքերը և աչքերը ներկված են մուգ երանգի ներկով, այտերին առկա է՝թեթևակի կարմրության: Արտադրողի անվանումը՝  Գժել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1840 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-308