Դանակ հացի

Դանակ հացի

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Դանակ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հաց կտրելու մեծ դանակ: Շեղբը լայն, մի կողմը զիգզագաձև, դեպի պոչը նեղացող և թեք կտրվածքով: Բռնակը ճկված մետաղական լարանից, զոդված է շեղբին: Շեղբը նիկելապատ է եղել, բայց նիկելի շերտը համարյա ամբողջությամբ թափվել է: Շեղբի մի երեսի վրա պահպանվել է ֆիրմային դրոշմակնիքի կիսաջնջված, անընթեռնելի հետքը: Պահպանումը՝ վատ, շեղբի վրա կան բազմաթիվ մուգ հետքեր, ժանգ, և շատ քերծվածքներ: Ցուցադրվում է պատշգամբում: Նվեր բանաստեղծի ընտանիքից: Ակտ N 245, 19/II-1988 թ.: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  շեղբի` 4, բռնակի` 3,5 Երկարություն (սմ)՝  շեղբի` 26,5, բռնակի` 12, դանակի` 38,5 Նյութը՝  մետաղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  1263 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 2807