Գրքույկ (орденская книжка)՝ Արամ Խաչատրյանի Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման գրքույկը (№ 907399), Լենինի շքանշանի և «Մուրճ և մանգաղ» ոսկե մեդալի հանձնմամբ տրված է ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագրով: Ստորագրված է նախագահության քարտուղար՝ Մ.Գեորգաձեի կողմից: Գրքույկի ներքևից ձախ անկյունում Գերագույն Խորհրդի նախագահության զինանշանով կնիքն է: Շքանշանի գրքույկը բաղկացած է 4 թերթերից: Երկրորդ էջում Ա.Խաչատրյանի նկարն է՝ վավերացված ՍՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կնիքով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1973թ. Նյութը՝  թուղթ Չափս՝  11 x 8 սմ Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  373/2 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 159/2