Գրպանի ‹‹Զենիթ›› ժամացույցի պատյան

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Ժամացույցի պահպանակ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շրջանաձև: Բաղկացած է իրանից և երկու փեղկից: Փեղկերն իրանին միացված են ծխնիներով: Իրանն ունի խողովակաձև ելուստ՝ էլիպսաձև կանթով: Ներսից թվագիր դրոշմներ: Հակառակ երեսին՝ լատինատառ, թվագիր և պատկերազարդ դրոշմներ: Ետևի փեղկին թվագիր և պատկերազարդ դրոշմներ՝ 1896 ու 1900թթ. Փարիզում և Ջենովայում շահած մեդալների պատկերներ, թռչնաձև նախշ, 0.800 հարգանիշ, 2763791, 6601 համարներ: Շրջանակի մեջ՝ ֆրանսերեն արձանագրություն. ‹‹Վահան Սմիռնագեսյան, Զմյուռնիա››: Տրամագիծ (սմ)՝  0.9 Նյութը՝  արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շվեյցարիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Քաշ (գր)՝  33 Բարձրություն (սմ)՝  0.9 Նվիրատու՝  Հակոբ Ջելալյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8229/28 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-839