Գրացուցակային քարտ

Գրացուցակային քարտ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Այլ Բնօրինակի անվանում՝  գրացուցակային քարտ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի գրացուցակային քարտ՝ կազմած բանաստեղծի զավակներից մեկի ձեռքով: Ձեռագիրը գրված է գրեթե քառակուսի ստվար թղթի վրա սև թանաքով: Հեղինակից և գրքի վերնագրից բացի, գրված են նաև տպագրության տարեթիվն ու վայրը: «171/II. Միր Կօնո, Առանց լարերի, 1897, Թ.»: Քարտի վրա սև մատիտով այլ ձեռագրով ավելացված է «Միրաքյան» ազգանունը, դարձերեսին մեկ այլ գրառում կա, որի վրա սև մատիտով խաչ է քաշված: Քարտի համարը՝ 171/II: Հեղինակ՝  Թումանյան ընտանիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Նյութը՝  ստվար թուղթ, սև թանաք Լայնություն (սմ)՝  12 Երկարություն (սմ)՝  14 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  502/1303 Բաժնեհաշվառանիշ՝  ԳԱԲ 319/1303