«Գրական թերթ» N2

«Գրական թերթ» N2

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում «Խորհրդային Հայաստանի պոետները Վ.Ի.Լենինին» խորագրի ներքո մի քանի գրողների շարքում Ե.Չարենցի «Լենին» բանաստեղծության ինքնագրի արտատպությունն է. «Դասակարգը դասակարգի ետևից...» (I-ին տող): Բոլոր բանաստեղծությունների ներքևում դարձյալ Չարենցի տողերն են. «Դեռ կգա Իլյիչը, վոր մտնի համաշխարհային սովնարկոմ...»: «Լենին»- Չարենցը գրել է 1924թ. հունվարի 22-ին, Մոսկվայում: Տպագրվել է 1924թ. ապրիլին: Չարենցի մտերիմ Մ.Մազմանյանը հուշերում գրում է բանաստեղծության մտահղացման պատմությունը: Լենինի մահվան բոթին առնչվող Չարենցի ապրումների անմիջական արտահայտությունը այն դարձավ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1237 156 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2354