«Գրական թերթ»- 40.,  «Քառասուն  տարվա հեռավորությունից»

«Գրական թերթ»- 40., «Քառասուն տարվա հեռավորությունից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում «Համագումարի մասնակցի հուշերից» խորագրի տակ Գ. Բեսը անդրադառնում է 1934թ. Մոսկվայում գրողների համամիութենական առաջին համագումարի նախապատաստական աշխատանքներին, տարբեր գրողների կազմած ելույթներին: Գրում է, թե ինչպես չէր հավանել Դրաստամատ Սիմոնյանի զեկուցումը ու վրդովվել: Արդյունքում Սիմոնյանը ըստ արժանվույն աշխարհին ներկայացրել է հայ գրականությունը, հայ մշակույթը: Բեսը խոսում է Չարենցի ոչ թե ելույթի բովանդակության մասին, այլ՝ թե ինչպես արտասանվեց այն և Չարենցի ապրումները, հոգեվիճակը: Չարենցը ելույթ է ունեցել օգոստոսի 29-ին, խոսել երկար և որոտընդոստ ծափերի ուղեկցությամբ թողել բեմը: Վերջում հուշագիրը ներկայացնում է Չարենց մարդուն, նրա մեծահոգությունը, բարությունը, անսահման նվիրվածությունը ընկերներին: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1444 290 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4162