Գործարանային բնանկար: Դոնբաս

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է քաղաքի ծայրամաս՝ հողաթումբերով բացատ, սակավ, նոր-նոր աճող խոտով և մանր թփերով: Ձախ կողմում երիտասարդ ծառերի խումբն է՝ ճկուն մերկ ճյուղերով: Աջ կողմում՝քաղաքասահմանին մոտ, կան հատուկենտ ցածր կանաչող ծառեր: Հեռվում՝ կապտավուն մշուշում, գործարանային ծխնելույզների գորշ, բաց, կապույտ ուրվագծերն են: Կենտրոնում է բարձր արտադրական շինությունը՝ երկու կողմերին երկար մասնաշենքերով: Աջ կողմում փոքր ջրավազանի ջուրն է փայլում: Իրերի ուրվագծերը պարզ ընդգծվում են մթնող գորշ սպիտակավուն երկնքի ֆոնին՝ պատված մանր ամպերով: Հեղինակ՝  Գորշման Մենդել Խաիմովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ - 66