Գործարանային բակ: Դոնբաս: Կոնստանտինովկա

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ներքևի ձախ մասում կա աղյուսա-թխաթույր հերկած հողաշերտ, որի վրա կռացել է կապույտ և կանաչ աշխատանքային զգեստով տղամարդը: Նրանից աջ մեծ մի ջրափոս կա՝ գորշ կապույտ ջրով, որում արտացոլում են շեկ փխրուն հողակույտերը: Ձախ կողմում մոխրա-կանաչ գույնի աշխատաշորով կանգնած կինն է, իսկ աջից՝ ջրափոսը շրջանցող տղամարդն է՝ օխրա-կանաչ հագուստով և հանքափորի պահպանիչ գլխարկով, լապտերներով: Միջին պլանին խորը փորվածք կա՝ բարձր խոտածածկ թումբով: Փորված գորշ դարչնագույն հողում կանգնած են մետաղյա բարձր կառույցները՝ ճոպաններով, որոնց վրայով շարժվում են երկու պողպատե վագոններ: Հեռվում երևում են գյուղաքաղաքի մի հարկ ունեցող շինությունները, կանաչ պուրակը, քաղաքի տները, նրանց վերևում գտնվող սպիտակավուն, գորշ, բաց կապույտ երկինքը: Հեղինակ՝  Գորշման Մենդել Խաիմովիչ 1902-1972 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1935 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ- 6 ԿԱ ԿՊ-65