Գորգ «Փառակա»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտ՝ ուղղանկյուն, հիմնագույնը՝ կապույտ: Դաշտի մեջ երկայնակի դասավորված են քառանկյունի չորս հորինվածքներ՝ սպիտակ և կարմիր գույնով, որոնց մեջ պատկերված են կանաչ, կարմիր, դեղին, շագանակագույն և կապույտ գույներով, ոճավորված խաչեր, աստղիկներ, կեռիկներ և այլ երկրաչափական զարդանախշեր: Դաշտը շրջանակված է երեք լայն՝ երկրաչափական զարդանախշեր ունեցող շրջագոտիներով, որոնցից կենտրոնինն ունի սպիտակ հիմնագույնի վրա ձյան փաթիլ հիշեցնող զարդանախշ: Խտությունը՝ 30 x 27 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, կարմիր Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, մուգ կարմիր Գույները՝ բնական: Թամարա Սարուխանյանի օժիտը: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  250 Նյութը՝  ա. Հենք՝ բուրդ, բ. Միջնաթել՝ բուրդ, գ. Խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3239