Գորգ «Խաչաստղ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով տեղադրված են երեք մեդալիոններ խաչաձև աստղի տեսքով: Մեդալիոնները հարդարված են թռչնակերպ պատկերներով և բուսանախշերով: Գորգն ունի երեք շրջագոտի: Կենտրոնական շրջագոտում զետեղված են երկրաչափական զարդաձևեր: Արտաքին և ներքին շրջագոտու երկայնքով ձգվում են պարուրաձև ալիքների շարքեր: Լայնություն (սմ)՝  78 Երկարություն (սմ)՝  100 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9742