Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով տեղադրված են վեց մեդալիոններ՝ խաչաձև աստղերի տեսքով: Մեդալիոնների աջ և ձախ կողմերում նշաձև և մարդակերպ ֆիգուրների պատկերներ են: Գորգն ունի երեք շրջագոտի: Կենտրոնի լայն գոտին վարդակներով է և քառաթերթ ծաղիկներով: Ներքին սպիտակ գոտին զարդարում են աստղածաղկի պատկերները: Արտաքին գոտու ներսում երկրաչափական ոճավորմամբ բուսանախշեր են: Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  188 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9076