Գորգ

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Հարդարման և կահավորման տարրեր Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հիմնագույնը կարմիր է : Կենտրոնական դաշտի հիմնական տարրը դիմահայաց խոյեղջյուրներից եվ քառաթերթ վարդակից կազմված հորինվածք է: Դաշտի եզրերն էլ գեղազարդված են դաշույնանման զարդերի մեկական շարքով: Ունի յոթ գոտի՝ լայնը գեղազարդված է «Քուֆի» զարդանախշով, մյուսները աստղազարդով են ու գալարանախշով: Ծայրերն ավարտվում են հյուսածո ծոպերով: Ունի ցածր ու հավասարաչափ խավ: Գորգի այս տիպը հայտնի է «Փիրեբեդիլ» եվ «Խանչալու» անուններով : Տեխնոլոգիական բնութագիրը -Կրկնահանգույց: Հենքը բուրդ, բաց շագանակագույն, երկթել: Միջնաթելը՝ սպիտակ բամբակ, խտությունը՝ 50x 48 սմ , եզրային հյուսվածը մեկ շարք փաթույթ: Գույները՝ բնական ներկանյութերից, 13 գույն-բաց եվ մուգ եվ մուգ կարմիր, մուգ կապույտ, կանաչ , բաց եվ մուգ շականակագույն, սպիտակ, փիրուզագույն, մոխրագույն, մանուշակագույն, դեղնականաչ, մեղրագույն, երկնագույն : Փորձագիտական եզրակացություն N 00660 20.05.2013 թ.: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1548 78 Հիմնական հաշվառանիշ՝  ԱԻ ՀՖ4200