Գոտի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գոտկազարդ Տեսակ/ժանր՝  Գոտի Բնօրինակի անվանում՝  Գոտի Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գոտի, հարուստ բուսական և երկրաչափական զարդանախշերով: Զարդանախշումը կատարված է ֆիլիգրան ձևով: Յուրաքանչյուր սալիկի վրա արված է ծաղկագմբեթ, որոնց հագցված են կիսաթանկարժեք կարմիր քարեր / 14 տարբեր մեծության քար/ : Ճարմանդը ծաղկի թերթիկի տեսք ունի, ամրացվում է գմբեթավոր քորոցով, որը ճարմանդին է ամրացված շղթայիկով: Տարոնի վարպետների ձեռքի աշխատանք է 18-րդ դարի վերջ: Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Սպիտակ մետաղ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստա, Տարոն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  18-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2159-1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 01/1/55-1