Գնչուհու հագուստի էսքիզ «Գնչուները» ներկայացման համար, «Ռոմեն» թատրոն
Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական ձևավորում
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է կին՝¾ շրջադարձով, ամբողջ հասակով, կանգնած լայն բացված ոտքերի վրա, հաստ, բարձրակրունկ, սրածայր, կապիչներով, մոխրաշագանակագույն, ճտքակոշիկներով: Ձեռքերը դրված են գոտկատեղին և ծալված արմունկի հատվածում: Նրա մազերը խիտ, մուգ սևականաչավուն գույնի են և հարդարված են մուգ գույնի գլխաշորով կամ կարմարամոխրագույն, կանաչ ժապավեններով:Կնոջ դեմքը լայն օվալով է, աչքերի և հոնքերի անկյունները թեթևակի իջեցված են, քիթը ուղիղ է, բարակ շուրթերը ուրվագծված են շատ արագ, սահուն, լայն բծերով: Հագին լայն թափվող թևքերով է զմրուխտե կանաչ, մոխրաօքրայագույն, շագանակագույն և սև շագանակագույն երանգներով կոֆտա է և կարմրամոխրագույն, նարջամոխրագույն, սև գծավոր, դարսերով շրջազգեստով, որը նկարված է սև, կապույտ, մանուշակագույն գծերով: Հիմքի գիծը արված է մոխրականաչավուն երանգներով:
Հեղինակ՝ Տիշլեր Ալեքսանդր Գրիգորևիչ 1898-1980Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 345