Գլյուկի “Թագուհի Մայա” օպերայի բեմադրության համար...
Գլյուկի “Թագուհի Մայա” օպերայի բեմադրության համար տղամարդու զգեստի էսքիզ
Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ
Տեսակ/ժանր՝
Կինո-թատերական ձևավորում
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Մեծ պլանով պատկերված է կանգնած տղամարդ՝ բարդ թեքված դիրքով, ոտքերը իրարից հեռու դրված, վարդագույն գուլպաներով, որոնք ունեն դարչնամոխրագույն կապեր, տափակ մուգ կանաչ-մոխրագույն կոշիկներով, լայն մոխրա-շագանակագույն տաբատով, բաց մոխրա-կաթնագույն վերնաշապիկով, որի օձիքին կապված է կեղտոտ մանուշակագույն մի կտոր: Լայն թևքերը շեկ դարչնագույն են, գոտկատեղին կապված է լայն մոխրականաչ ֆակտուրային գոտի: Ձախ, արմունկի հատվածում ծալված ձեռքի ամուր սեղմված դաստակը դրված է գոտկատեղին, իսկ աջը պահում է ուսին դրած մոխրաշագանակագույն փայտը, որին կապված է վարդագույն-մանուշակագույն ժապավեն: Տղամարդու գլխին լայնեզր գլխարկ կա, որի տակից դուրս են պրծնում գանգուր և խիտ շոկոլադաշագանակագույն մազերը՝ կլոր երեսը երիզող: Տղամարդու ճակատը լայն է, նա ունի սև հոնքեր, սև աչքեր՝ այտուցված կոպերով, ուղիղ, երկարավուն քիթ, փոքր բերան՝ խոշոր մանուշակագույն շուրթերով: Տաբատը ծնկի հատվածում մշակված է նեղ մոխրաերկնագույն ժապավենով:
Հեղինակ՝ Գոլովին Ալեքսանդր Յակովլևիչ /1863-1930/Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ- 342