Գլյուկի “Թագուհի Մայա” օպերայի բեմադրության համար տղամարդու զգեստի էսքիզ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Կինո-թատերական ձեւավորումներ/էսքիզներ Տեսակ/ժանր՝  Կինո-թատերական ձևավորում Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մեծ պլանով պատկերված է կանգնած տղամարդ՝ բարդ թեքված դիրքով, ոտքերը իրարից հեռու դրված, վարդագույն գուլպաներով, որոնք ունեն դարչնամոխրագույն կապեր, տափակ մուգ կանաչ-մոխրագույն կոշիկներով, լայն մոխրա-շագանակագույն տաբատով, բաց մոխրա-կաթնագույն վերնաշապիկով, որի օձիքին կապված է կեղտոտ մանուշակագույն մի կտոր: Լայն թևքերը շեկ դարչնագույն են, գոտկատեղին կապված է լայն մոխրականաչ ֆակտուրային գոտի: Ձախ, արմունկի հատվածում ծալված ձեռքի ամուր սեղմված դաստակը դրված է գոտկատեղին, իսկ աջը պահում է ուսին դրած մոխրաշագանակագույն փայտը, որին կապված է վարդագույն-մանուշակագույն ժապավեն: Տղամարդու գլխին լայնեզր գլխարկ կա, որի տակից դուրս են պրծնում գանգուր և խիտ շոկոլադաշագանակագույն մազերը՝ կլոր երեսը երիզող: Տղամարդու ճակատը լայն է, նա ունի սև հոնքեր, սև աչքեր՝ այտուցված կոպերով, ուղիղ, երկարավուն քիթ, փոքր բերան՝ խոշոր մանուշակագույն շուրթերով: Տաբատը ծնկի հատվածում մշակված է նեղ մոխրաերկնագույն ժապավենով: Հեղինակ՝  Գոլովին Ալեքսանդր Յակովլևիչ /1863-1930/ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 342