Գլխաքանդակ

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Երիտասարդ տղամարդու դիմաքանդակ՝պարանոցի, աջ ուսագլխի, դեմքի հատվածով: Գլուխը 3/4-ով դեպի աջ, այտերին տարբեր դասավորության ու չափսերի բացվածքներ, երկար քթով, ընդգծված շուրթերով, կզակը՝կլորավուն, փոսիկով: Աչքերն ուռուցիկ, անհամաչափ դասավորությամբ, առանց բիբերի: Գլխի աջ կողմում և պարանոցին ՝ հավելված: Աջ այտը որոշակի հատվածով, ձախ այտն ու ճակատը երիզված հյուսքով: Աջ անրակին՝ առանձին ամրացվող գնդիկ: Գլխաքանդակի հետևամասում ճարտարապետական տարրերին նմանվող հորինվածք, առանձին ամրացվող կանացի ֆիգուրի մանրաքանդակով: Կանացի ֆիգուրը՝ ձախ կիսադեմով, աջ ձեռքով բռնած գլխի վրայի զամբյուղանման առարկան, ձախ ձեռքում՝ կուժ, մինչև ուսերը հասնող գլխաշորով, երկարափեշ, ծալքերով զգեստով: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Փարիզ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1933 Նյութը՝  գիպս, ծեփում Չափս՝  45x42x25 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 1592 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 17