Գիշերը Սոլիգալիչում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Նույնանուն նկարի տարբերակ՝ կտավի վրա, յուղաներկով: Մի շարք տարբեր ճարտարապետական կառույցների ֆոնի վրա կան յոթ շների ֆիգուրներ՝ տարբեր գունավորումներով՝ մոխրագույն-սպիտակ, սև-մոխրագույն, շեկ-շագանակագույն: Հեռվի պլանում՝ նոսր, ցածր փայտե ցանկապատի հետևում, թեքված զանգակատուն կա, որի բարձր կամարներից երևում են սև-կանաչ-դարչնագույն ծառերը: Խորքում՝ աջից, փոքր կլոր տաղավարն է՝ թափանցիկ սյունաշարով, տափակ գմբեթով՝ հենված փոքր սյուներին՝ տանիքի վրա: Հետևում ծառերի փարթամ կանաչ գագաթներն են: Ոճը ազատ է, ընդհանրական, ծավալուն: Հեղինակ՝  Նիկոլայ Իվանովիչ Անդրոնով 1929-1998 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968-1981 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  Ժ 40 ԿԱ ԿՊ-42