Գեղջկուհիները

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Գերաններից պատրաստված գյուղական տների և բարակաբույն կեչիների ֆոնին պատկերված է չորս կանացի ֆիգուր՝ կիսակլոր կանգնած, երկար, խայտաբղետ հագուստով, բաց գույնի, երկարաթև շապիկներով, մեծ նախշերով զարդարված գլխաշորերով, որ ծածկում են մազերը և եզրագծում դեմքերը: Կանանց դիմագծերը խոշոր են, ունեն փոքր աչքեր, կարմիր այտեր: Ֆիգուրները ցածրահասակ են, գեր, կլորավուն կրծքով և որովայնով: Ոճը ընդհանրացված է, դիտավորյալ պարզունակ: Հեղինակ՝  Գրիգորև Բորիս Դմիտրիևիչ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-68