Գեղեցկուհի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Մեծ պլանով պատկերված է կնոջ մերկ վարդագույն մարմինը՝ նստած բարձր, սպիտակ, երկնագույն երանգներ ունեցող անկողնում: Ձախ ձեռքով նա հենվել է փետրաներքնակին, աջով ծածկում է մերկ կուրծքը: Ձախ սրունքը դրված է ցածր կապույտ հենակին, աջ սրունքի ծայրին կա կարմիր բարձրակրունկ ոտնաման: Գլուխը հավաքված մազերով է, թեքված է աջ ուսին, աչքերն ու ճակատը կիսածածկված են ծանր սև, մուգ կարմրավուն, շագանակագույն մահճակալածածկի ստվերով: Նրանից ձախ ծալած, անփույտ բացած վարդագույն վերմակն է, աջ կողմում կան երկու մեծ, կարմիր, սպիտակ բարձեր: Ավելի աջ մասում ցածր, ուղղանկյուն, բաց դարչնագույն պահարանի մի մասն է՝ գունատ վարդերի փնջով՝ բարձր, գորշ երկնագույն ծաղկամանի մեջ, իսկ կողքից կախվում է սպիտակ և կարմիր ուլունքների շարանը, երկու կանաչ ժապավեն: Հեղինակ՝  Կուստոդիև Բորիս Միխայլովիչ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-102