Գեղարվեստական ալբոմ հայազգի գործիչների

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Բնօրինակի անվանում՝  Գեղարուեստական ալբօմ հայազգի գործիչների Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Նկարեց Պօղօս Տէր-Ասատուրեանը. Գեղարուեստական ալբօմ հայազգի գործիչների. Տպած Մեսխիևի վիմագրատանը. Альбомъ армянскихъ деятелей. Хромолитографiя Месхiева въ Тифлисе. Portraits des Personnes Eminentes De la Nation Armenienne. - Թիֆլիս, 1891, Մեսխիևի վիմագրատուն: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են մուգ բալագույն՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսի դարձերեսին` վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակը և կազմի անկյունները մուգ շագանակագույն կաշվից են: Ֆորզացի վերևի աջ մասում կա նկարչի սև թանաքով ինքնագիրը՝ «Paul Asaturoff» և մանուշակագույն թանաքով դրոշմակնիքը՝ «Поль Ассатуровъ, Пушкинская, д. 7, кв. 20»: Տիտղոսաթերթը նկարազարդ է, վերնագիրն ու մյուս տվյալները գրված են ոսկեգույն ոճավոր տառերով: Տիտղոսաթերթին հաջորդող Ներսէս Ե. Աշտարակեցու դիմանկարի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի կարմիր թանաքով դրոշմակնիքը՝ «Յովհ. Թումանեան»: Նույն դրոշմակնիքը կա նաև մյուս բոլոր դիմանկարների ներքևի աջ մասերում, բացառությամբ՝ Գէորգ Դ.-ի, Խրիմյան Հայրիկի և Հ. Ալխազյանի դիմանկարների: Կազմերեսները և կռնակը խունացած ու թեթև մաշված են: Հեղինակ՝  Տեր-Ասատուրյան Պողոս /նկարիչ/ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1891 Լայնություն (սմ)՝  28,2 Երկարություն (սմ)՝  35,3 թերթ՝  32 թերթ դիմանկար Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, կաշի Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1066