Գեղանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Դիմանկար Բնօրինակի անվանում՝  Կոմիտաս Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Պատկերված է Կոմիտասը դաշնամուրի մոտ նստած, դեմքը դեպի ձախ թեքված, մատները դաշնամուրի ստեղնաշարին: Դաշնամուրի վրա երեք վառվող մոմերով մետաղյա մոմոկալն է և նոտաների տետրը: Կոմիտասը կարմիր շապիկով է: Երևում է նաև վարագույրի մի մասը:Պատուհանից դուրս գիշերվա մթության մեջ երևում են ծառերի ուրվագծերն ու եկեղեցու գմբեթը: Կոմիտասի ետևի մասում պատից խաչանշանով գորգ է կախված: Հեղինակ՝  Ս. Մուրադյան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ Նյութը՝  կտավ, յուղաներկ Չափս՝  95 x 129սմ շրջանակով`120 x 148 սմ. Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան, Երևան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 254 Բաժնեհաշվառանիշ՝  Կ1-23/1