«Գարուն»-9, Դ. Գասպարյան.«Հայ գրական խմբակցությունները 1920-1930-ական թթ., էջ`32-43

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հոդվածում պատմական զարգացմամբ հանգամանորեն ներկայացվում է առանձին գրական խմբակցությունների ստեղծման, զարգացման եվ լուծարքի ենթարկման պատմությունը, տրվում է նաեվ ԽՍՀՄ գրողների միության կազմավորման բարդ ու դժվարին ընթացքը: Օրինակ. 1923թ. Ե. Չարենցը Կ.Հալաբյանի հետ աշխատանքներ է տանում «Ավանարդ» վերտատությամբ ֆուտորո- կոնստրուկտիվիստական ամսագիր ստեղծելու ուղղությամբ, որը, ինչպես Չարենցն է գրում «գլուխ չեկավ միջոցներ եվ համախոհ աշխատակիցներ չունենալու պատճառով»: Բայց և մեկ տարի անց Միքայել Մազմանյանի ընկերակցությամբ Մոսկվայում հրատարակում է «Standart»-ի միակ համարը: «Երեքը» խմբակը գոյատեվել է 1922թ. հուլիս -օգոստոս ամիսներին: 1922-ի հուլիսի 8-ին լույս է տեսել «Երեքի»գրական բյուլետենի» համար 1.-ը, հետո ևս երկու համար: «Երեքի» դեկլարացիան իր մեջ ուներ ֆուտուրիզմի, պրոլետկուլտուրայի և իմաժինիզմի զինանոցից յուրացրած դրույթներ, որոնք իրենց գեղ. արտահայտությունն էին գտել Ե. Չարենցի «Ռոմանս անսեր»պոեմում, «Պոեզոզուռնայաում»...: Այս խմբակի ծրագիրն ու գործունեությունը իր շուրջն առաջ բերեց մեծ աղմուկ: Հետագայում Չարենցը վերանայեց խմբակի գործունեությունը: «Երեքը» Հայաստանում սկիզբ դրեցին բուռն գրական շարժում: 1925թ.-ի ապրիլին ստեղծված «Հոկտեմբեր»-ը հուլիսին վերանվանվում է «Նոյեմբեր», որը դադարել է գոյություն ունենալ 1926-ի դեկտեմբերից` ՀՊԳԱ-ի հետ միավորվելով: Անվանաթերթի ներքևում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4565 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6831