Գատչինա: Քանդակները այգում

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է ավազոտ ծառուղու մաս՝ բարձր, գորշ կանաչ, երկնագույն ճաղաշարքով, որի լայն պատվանդանների վրա իրարից ոչ հեռու տեղադրված են երեք բարձր, գորշ երկնագույն, հասակող կանգնած քանդակներ՝ կիսադեմով և թիկունքներին երկար ծածկաշորեր ունեցող, ինչպես նաև գորշ երկնագույն ծաղկամաններ կափարիչներով: Միջին պլանի ձախ մասում կան բարձր բարակ, մատղաշ ծառեր՝ խիտ, դեղին, կանաչ տերևներով, ինչպես նաև զմրուխտե կանաչ եղևնիներ: Կենտրոնում և աջ մասում կան ջրատարի կամ գետի լայն ու հարթ մակերես, որում արտացոլվում է ցածր կլորաձև գորշ երկնագույն կամրջակ, դեղնականաչ տերևներով սլացիկ ծառեր և մերձափնյա զմրուխտե կանաչ եղևնիներ, բարձր կապույտ երկինք թեթև գորշ ամպիկներով: Հեղինակ՝  Սերեբրյակովա Զինաիդա Եվգենևնա (1884-1967) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-157