Գ. Հովսեփյան «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Գ. Հովսեփյան «Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից» Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թղթյա կազմով միջին չափսերի գիրք է, հրատարակել է Թիֆլիսի հայերեն գրքերի հրատարակության ընկերությունը: Անվանաթերթի վրա գրքի վերնագրից վերև գրված է՝ Ժողովրդական նյութեր: 139 էջից բաղկացած այս գիրքը ընդհանրապես բավարար վիճակում է, էջերին մակագրություններ, բծեր չկան: Թերթերի առջևի մասը ճմռթված է,պատռված, որովհետև էջակարերի հիմքից թուլացել են էջերը և կազմի պահպանությունից դուրս են մնացել: Կազմի ներսի կողմում ներկայացված է նույն ընկերության հրատարակությունների ցանկը, որի մասը տպագրված է գրքի կազմի վերջին մասում: Շատ թերթեր նույնիսկ չեն բացվել. հարևան էջերի գլխամասը կտրված չէ: Էջերին նշումներ չկան, բացառությամբ անվանաթերթից (ներսի), որի վրա թանաքագիր անվարժ ձեռագրով վերից վար գրված է «Ղազարյան» բառը: Գիրքը նորոգման կարիք է զգում: Հեղինակ՝  Գարեգին Հովսեփյան Էջ՝  139 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1893 Չափս՝  16 * 24 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  21