Բռնիչ

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Ոսկերչության գործիքներ, պարագաներ Տեսակ/ժանր՝  Ոսկերչի ձեռնապրկիչ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գլանաձև, դեպի վերջնամաս աստիճանաբար բարակող ձող է, որն ավարտվում է գնդաձև գլխիկով: Մեջտեղից՝ երկայնակի կիսված է երկու համաչափ մասերի, որոնք գլխիկից պողպատե բարակ միջանցիկ ձողով ամրացված են իրար: Իրանին արված են անցքեր, որոնց միջով անցնում է հեղյուսը և մյուս կողմում ամրանում տափօղակ ու «ականջավոր» մանեկով: Երկու մասերի միջև՝ հեղյուսի վրա հագցված է զսպանակ, որի օգնությամբ մանեկը թուլացնելիս երկու թևերն իրարից հեռանում-բացվում են: Թևերի բերաններն իրար միանալու հատվածում տաշված են և միանալիս կազմում են կիսախողովակաձև ակոս: Երկարություն (սմ)՝  15.2 Նյութը՝  փայտ, մետաղ Նվիրատու՝  Հակոբ Մոմջյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8394/17 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-626