Բուք Տիվերիան ծովի վրա (նավակը բքին)

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ալեխառն, փոթորկոտ, փիրուզագույն լճի կենտրոնում՝ սպիտակամանուշակագույն, շագանակագույն մեծ նավ է: Նավի առաջամասում երկու մարդկային ֆիգուրներ են, որոնք պահում են հաստ, բարձր ձողը, որի վրա ծածանվում է սպիտակամոխրագույն առագաստը: Ձախ նավակողի մոտ՝ կարմրակապույտ հագուստով, ալեհեր գլխի շուրջ մանուշակագույն նիմբով և այտերի տակ դրված ձեռքերով պառկած սրբի ֆիգուր է: Նրա գլխավերևում հավաքվել են վեց տղամարդ՝մոխրագույն, դեղնաօքրայագույն, շագանակագույն, մանուշակաերկնագույն հագուստներով: Նրա ոտքի մոտ, թիկունքով դեպի նավակող նստած է սև, մանուշակագույն, շագանակագույն հագուստով սևահեր տղամարդ: Նավախելիում կանգնած են սև, մանուշակաշագանակագույն հագուստներով, ղեկը թիավարող երեք տղամարդ: Հետևի պլանում ցածլիկ սպիտակ, բաց մանուշակագույն, երկնագույն երկինք է, որը միախառնվում է ջրի հետ: Հեղինակ՝  Ռոմանովիչ Սերգեյ Միխայլովիչ 1894-1968 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ- 143