Բնանկար

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Բնանկար Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Բլրոտ կանաչ, օքրայագույն, բաց մանուշակագույն, շագանակագույն տեղանքում աստիճանավոր մեկ հարկանի մոխրագույն, կարմիր, շագանակագույն գույներով նկարված տուն է, երկքեթ մանուշակագույն, շագանակագույն, կանաչ երանգների տանիքով, որը շրջապատված է, զմրուխտե բարձր ծառերի սաղարթախիտ գագաթներով, պարսպապատված է ցածր մոխրագույն, կապույտ, բաց մանուշակագույն ցանկապատով: Վերևի տան տանիքի հետևում երևում են լայն կարմիր, շագանակագույն բլուրներ, ծածկված վառ դեղին, կանաչ խոտով: Հորիզոնի գծով կապույտ, երկնագույն երկնքի ֆոնի վրա ձախից ուղղանկյուն մոխրագույն, վարդագույն աշտարակ է, և իրարից հեռու-հեռու գտնվող մի քանի ցածրիկ թփեր կամ ծառեր: Լայն, հարթային վրձնահարվածներով, վառ գունային գամմայով գեղանկար է: Հեղինակ՝  Ֆյոդոր Գերման Վասիլևիչ 1885-1976 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910-1919 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԱ ԿՊ-206