Բլուլ՝ պատյանով

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Բլուլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  ա) Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկար, ուղղաձիգ, բաց փայտե փող, որը բերանի փչանցքի մասում ուռուցիկ-գմբեթաձև է, ծայրը ևս քիչ ուռուցիկ է: Փողը երեսի կողմում ունի 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք, ունի նաև հնչողությունը կարգավորող 2 օժանդակ ձայնանցքեր: Փողի վրա կան 7 ուռուցիկ եզրագոտիներ, որոնցից 2 արված են փչանցքի ուռուցիկ մասից անմիջապես ներքև, 1՝ ծայրում, մնացած 4՝ զույգ-զույգ տեղադրված են հիմնական ձայնանցքերից վեր ու վար: Փողի ամբողջ երկարությամբ կան մանր, փորագիր եզրագոտիներ: Փողի վերևի մասում կան 4 ուռուցիկ եզրագոտիներ, իսկ ներքևում՝ 3: Նշված եզրագոտիներից ներս՝ նվագարանի փողի վրա՝ երեսի կողմում, բացված է 7, իսկ հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Փողի ծայրի մասում՝ աջ և ձախ կողմերից բացվում են մեկական օժանդակ անցքեր՝ ձայնը կարգավորելու նպատակով: բ) Բլուլի փորագրազարդ, փայտե պատյանը երկմաս ՝է փորված ամբողջական կտոր փայտից: Պատյանի 2 մասերը միմյանց կցված են: Ամբողջովին պատված է զիգզագաձև փորագիր նախշերով, որոնք բաժանվում են 4 հիմնական խմբերի: Հեղինակ՝  Կոլյա Դանիելի Թորոսյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Աշտարակի շրջ. Բյուրական գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984թ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  փողի՝ 56, պատյանի՝ 58.5 Տրամագիծ (սմ)՝  փողի՝ 1*2, պատյանի՝ 4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4876/5 ա, բ Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-129