Բլուլ

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Փողային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Բլուլ Բնօրինակի անվանում՝  Հովվի բլուլ/չոբնի ղավալ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սրինգային խմբին պատկանող փողային նվագարանն ունի երկարավուն փող, երկու կողմերից բաց է: Երեսի կողմում ունի 8, հակառակ կողմում՝ 1 ձայնանցք: Աջ և ձախ կողերին՝ հիմնական ձայնանցքերից բացի, կա նաև մեկական օժանդակ անցք: Բերանի մասը ուռուցիկ է, գմբեթաձև, որի ծայրին գտնվում է խողովակաձև փչանցքը, որից ներքև կան զույգ ուռուցիկ եզրագոտիներ: Նշված եզրագոտիներից ներքև կան նաև 1 առանձին, և քիչ ներքև՝ 1 զույգ ուռուցիկ եզրագոտիներ, որոնց միջև ընկած տարածքը զարդարված է փորագիր գոտիների շղթաներով: Երեսի կողմի 8 ձայնանցքերը բացված են հավասարաչափ հեռավորությամբ, իսկ հակառակ կողմի ձայնանցքը համեմատաբար ավելի բարձր է, քան առաջինը: Փողի ծայրի մասում ևս ունի ուռուցիկ եզրագոտիներ, աստիճանաբար նեղացող վերջավորություն: Հեղինակ՝  Գևորգ Զոհրապի Ալոյան Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անիի շրջ., Ձիթհանքով գյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նյութը՝  փայտ Երկարություն (սմ)՝  60.5 Տրամագիծ (սմ)՝  1.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4416/14 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-112